29.12.2012

Մահացու ելքով վրաերթ Լոռիի մարզում. 32-ամյա կինը տեղում մահացել է (ֆոտո)

Մահացու ելքով վրաերթ Լոռիի մարզում. 32-ամյա կինը տեղում մահացել է (ֆոտո)
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռիի մարզի Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, Ժամը 18:20-ի սահմաններում, Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին՝ Արջահովիտ գյուղի տարածքում Ford Transit մակնիշի 2571 Լ համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակչուհի 32-ամյա Սուսաննա Աղասարյանին, ով տեղում մահացել է:
Ford Transit-ը վարել է Երեւան քաղաքի բնակիչ, 54-ամյա Կարապետ Կամիկյանը:
Դեպքի վայր են ժամանել Լոռիի ճանապարհային ոստիկանները, ինչպես նաեւ ոստիկանության Սպիտակի բաժնի աշխատակիցները:
Դեպքի վայրում գտնվող մահացածի հարազատները բարկացած դժգոհել են դիակ տեղափոխող մեքենայի ուշանալուց: Մինչ ժամը 19:00-ը մահացածի դին դեռեւս տեղափոխված չէր:





Լուսանկարներն՝ Էդվարդ Արզումանյանի 

Комментариев нет:

Отправить комментарий