29.12.2012

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ 330.000 ԴՈԼԱՐ ԿՈՐԶԱԾ ԽԱՐԴԱԽԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵՑ (VIDEO)


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ 330.000 ԴՈԼԱՐ ԿՈՐԶԱԾ ԽԱՐԴԱԽԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵՑ (VIDEO)
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի և Արաբկիրի բաժիններում այս տարվա առաջին կեսերից ստացվում է խոշոր չափի խարդախությունների վերաբերյալ նույնաբովանդակ հաղորդումներ: Հաղորդումները մանրամասն ուսումնասիրելուց հետո ոստիկանները հանգեցին եզրակացության, որ խարդախությունները կազմակերպվում և իրագործվում են նույն անձի կողմից նույն մեխանիզմով:
Ավելի քան 5 ամիս տևած գործողություններից հետո պարզվեց, որ  Հրաչյա Քոչարի փողոցի բնակիչ 27-ամյա Սպարտակ Դանիելյանը 2011-2012թթ Երևանի տարբեր համայնքներում կատարել է խոշոր չափերի ավելի քան 10 խարդախություն: Բնակարաններ գնել ցանկացողներին հասցված վնասը մոտ 330 հազար դոլար է կազմել, այդ գումարով նա թանկարժեք մեքենա է գնել, իսկ մեծ մասն էլ տանուլ տվել խաղատներում և բուքմեյքերական ընկերություններում:
Սպարտակ Դանիելյանը կալանավորված է, կատարվում է նախաքննություն:


http://n-idea.am/



Комментариев нет:

Отправить комментарий