30.12.2012

Սոցհարցում. Սերժ Սարգսյանը կհավաքի ընտրողների ձայների 72 տոկոսը


Սոցհարցում. Սերժ Սարգսյանը  կհավաքի ընտրողների ձայների 72 տոկոսը  «2013թվականի նախագահական ընտրությունները կանցնեն մեկ փուլով, քանի որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը  կհավաքի ընտրողների ձայների մինչև 72%-ը»,- ներկայացնելով պարբերաբար իրականացվող սոցհարցումների վերջին արդյունքները, այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց ««Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:

 Ըստ հարցումների արդյունքների, բանախոսն առանձնացրեց  4 հիմնական թեկնածու`  գործող նախագահ Սերժ Սարգսյանին, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, «Ազատության» առաջնորդ Հրանտ Բագրատյանին և ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին: 
«Երկրորդ տեղում 21 %-ով կհայտնվի Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա լավ վարկանիշ ունի ու կարող է լավ տոկոսով երկրորդ տեղ զբաղեցնել, բայց նրա հաղթելու հավանականությունը ձգտում է զրոյի»,- նշեց նա:
Անդրադառնալով  Հրանտ Բագրատյանի ընտրազանգվածին, սոցիոլոգը նշեց, որ «այստեղ դեռ մութ հարցեր կան»: « Պարզ չէ, թե ի՞նչ է անելու ծայրահեղ ընդդիմությունը`  նստելու է տա՞նը, թե՞ գնալու է ընտրատեղամաս ու գնալու դեպքում ո՞ւմ է ընտրելու: Իմ կարծիքով, առավել հավանական է, որ այս զանգվածի մեծ մասի ձայները գնան հենց Բագրատյանին»,- նշեց բանախոսը, հավելելով, որ ծայրահեղ ընդդիմությունը Րաֆֆի Հովհաննիսյանին հաստատ չի ընտրի:
Կենտրոնի տնօրենն անկանխատեսելի որակեց նաև Պարույր Հայրիկյանի ընտրազանգվածը` հիշեցնելով, որ նախկինում ԱԻՄ առաջնորդը բավականին լավ ձայներ էր հավաքում: «Կարծում եմ,  չառաջադրվողների ձայներից նրան էլ բաժին կհասնի», - ասաց նա:
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий