«Խնդրում եմ նկատի ունենալ, որ ես ՀԱԿ կողմից չեմ առաջադրվում։ Ավելին, այս ընթացքում ես միառժամանակ դադարեցնում եմ ակտիվ համագործակցությունս ՀԱԿ քաղաքական խորհրդի հետ՝ նրանցից որեւիցե մեկին կաշկանդած չլինելու համար»,-ավելի վաղ հայտարարել էր Բագրատյանը:
Այս պահի դրությամբ ԿԸՀ փաստաթղթեր է ներկայացրել 10 քաղաքացի` ՀՀԿ-ի կողմից Սերժ Սարգսյանը, «Ազատություն» կուսակցության կողմից Հրանտ Բագրատյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, անկուսակցական, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, Մհեր Հայրապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, Անդրիաս Ղուկասյանը, Պավլիկ Սարգսյանը, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը և ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանը:
Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրումների ժամկետը ԿԸՀ հաստատած ժամանակացույցի համաձայն, մեկնարկել է դեկտեմբերի 25-ին և կավարտվի հունվարի 4-ին: Հունվարի 4-ից կսկսվի թեկնածուների գրանցման ժամկետը և կավարտվի հունվարի 14-ին:
Աղբյուր` Panorama.am
Комментариев нет:
Отправить комментарий