
Տավուշի մարզի Աչաջուր գյուղի սկզբնամասում դեկտեմբերի 27-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Զապորոժեց» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից Tert.am—ին տեղեկացնում են, որ պատահարի հետևանքով «Զապորոժեց»-ի վարորդը` 1970 թ. ծնված Հակոբ Աստանյանը, տեղում մահացել է, իսկ «ՎԱԶ-2102»-ի ուղևոր և «Զապորոժեց»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Комментариев нет:
Отправить комментарий