28.12.2012

Իսպանացի մայրիկները մերկացել են՝ դպրոցական ավտոբուսին վճարելու համար




Իսպանիայի Մոնսերատ բնակավայրի բնակչուհիները ներքնազգեստով նկարահանվել են օրացույցի համար, սակայն ոչ թե զվարճանքի, այլ երեխաներին օգնելու նպատակով, հայտնում է НТВ-ն։
Այդ համարձակ քայլին գնալ նրանց ստիպել է կարիքը. երկրի կրթության նախարարությունը ֆինանսավորման անբավարարության պատճառով դադարեցրել է դպրոցական ավտոբուսով երեխաներին դպրոց տանելու նախաձեռնությունը։ 
Մայրիկներն իրենց չեն կորցրել և որոշել են գումար վաստակել՝ լուսանկարվելու շնորհիվ։ Օրացույցի էջերում նրանք հայտնվել են շինարարների, հրեշտակների և ուսուցիչների կերպարներով։
Իրենց նպատակին նրանք հասել են՝ վաստակելով դպրոցական ավտոբուսի 3 ամսվա վճարը։
 

Комментариев нет:

Отправить комментарий