25.12.2012

Վրաերթի է ենթարկել 77-ամյա ծերունուն ու տեղափոխել հիվանդանոց. ծերունին մահացել է

Վրաերթի է ենթարկել 77-ամյա ծերունուն ու տեղափոխել հիվանդանոց. ծերունին մահացել է
Դեկտեմբերի 24-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մեծամոր քաղաքում վրաերթի է ենթարկել 77-ամյա Ռաֆիկ  Հակոբյանին եւ նրան տեղափոխել հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ բժշկի տեղեկանքի` Ռ. Հակոբյանն ի վիճակի չի եղել  բացատրություն տալու:
Դեկտեմբերի 25-ին, ժամը 01.30-ին, Ռաֆիկ Հակոբյանը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
Կատարվում է քննություն:

http://style.news.am

Комментариев нет:

Отправить комментарий