25.12.2012

Անգլիան կճանաչի միասեռ ամուսնությունները


Անգլիացի քաղաքական գործիչ Դեւիդ Քեմերոնի բարեփոխումների ծրագրով Անգլիան 2014-ին կընդունի միասեռ ամուսնությունները։
Euromag  -ը, հղում անելով Le Monde -ին, նշում է, որ բրիտանացի առաջնորդը վստահ է, որ համասեռամոլների ամուսնության արգելքն ուղղակիորեն կապված է կանանց ու տղամարդկանց ազատության ու հավասարության իրավունքի հետ։ Նա հիշեցրել է, որ համասեռամոլ զույգերին երեխա որդեգրել թույլատրել են դեռեւս 2002 թվականին, իսկ 2005 –ից Մեծ Բրիտանիայում կիրառվում է այսպես կոչված քաղաքացիական գործակցություն կամ միասեռ զույգերի համատեղ բնակություն հասկացությունը։
Այս նորամուծության գլխավոր ընդդիմախոսներ են համարվում եկեղեցական շրջաններն ու պահպանողականների կուսակցությունը, ովքեր սովորաբար մերժում են այս գաղափարները՝ հիմնվելով Սուրբ Գրքի վրա եւ կրոնական այլ դատողություններ առաջ քաշելով։
http://style.news.am

Комментариев нет:

Отправить комментарий