31.12.2012

Րաֆֆի Հովհաննիսյանն առաջադրվել է նախագահի պաշտոնում

Րաֆֆի Հովհաննիսյանն առաջադրվել է նախագահի պաշտոնումԴեկտեմբեր 31, 2012 | 12:32 
Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով այսօր` դեկտեմբերի 31-ին, փաստաթղթեր է ներկայացրել «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը NEWS.am-ին հայտնեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ինքնառաջադրվել է, իսկ փաստաթղթերը ԿԸՀ է բերել նրա լիազոր-ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը:
Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը թվով 13-րդն է, ով փաստաթղթեր է ներկայացնում ԿԸՀ:
Ավելի վաղ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր էին ներկայացրել նախագահի 12 թեկնածու`  անկուսակցական Մհեր Հայրապետյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, Հայաստանի նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը. «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը, ինքնառաջադրմամբ Պավլիկ Սարգսյանը, Մամուլի ազգային ակումբի ղեկավար Նարինե Մկրտչյանը եւ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ Տարոն Աբրահամյանն ու «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանը:
Թեկնածությունների առաջադրման վերջնաժամկետը  հունվարի 4-ն է: Հունվարի 4-ից կսկսվի թեկնածուների գրանցման ժամկետը եւ կավարտվի հունվարի 14-ին:

Комментариев нет:

Отправить комментарий