30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, 21:14
NEWS.am STYLE-ն «Աստղային ոճ» տեսանախագծում այս անգամ հյուրընկալվել է երգչուհի Սոնա Շահգելդյանին: Ի՞նչ է հագնում Սոնա Շահգելդյանը տանը եւ բեմում, ովքե՞ր են նրան օգնում խորհուրդներով եւ քննադատություններով, որո՞նք են նրա նախընտրելի բրենդները, ի՞նչ զգեստներ,մուշտակներ,պայուսակներ, կոշիկներ եւ աքսեսուարներ ունի երգչուհին, այս ամենը ֆիքսել էNEWS.am STYLE-ի տեսախցիկը:
Սոնա Շահգելդյանը դիզայներների հետ սկսել է աշխատել 2004թ, երբ բարձրացել է մեծ բեմ: Աշխատել է մի շարք դիզայներների հետ` Արամ Նիկոլյան, Նժդեհ, Մարինա, «Գայանե fashion» եւ այլն:
«Պետք չէ ասել, թե դիզայներներ պետք չեն, նրանք ճիշտ խորհուրդներ են տալիս, գիտեն՝ քո մարմնին ինչ է սազում»,- ասաց նա: Դիզայներից բացի՝ երգչուհին լսում է մայրիկի, մորաքրոջ, տատիկի, մորեղբոր խորհուրդները:
Հագուստ պատվիրելուց զատ, երգչուհու զգեստապահարանի զգալի մասը կազմում են խանութից գնված իրերը: Դրանց մի մասը նա անձամբ է բերում արտերկրից, օգտվում է նաեւ երեւանյան մի քանի խանութներից: Սոնա Շահգելդյանը իտալական նորաձեւության սիրահար է եւ Իտալիայից գնումներ անելու առիթը բաց չի թողնում: Հագուստ ընտրելիս նրա համար կարեւոր է բրենդը, գինը, որակը, չկրկնվող եւ գեղեցիկ լինելը, կոշիկներ եւ պայուսակներ գնելիս երբեք գումար չի խնայում: Նա լավ գիտի, որ «շոպագոլիզմը» հիվանդություն է, բայց վստահեցնում է, որ իր մոտ այն դեռ այդ աստիճանի չի հասել:
«Այնպես չէ, որ ասեմ ունեմ շատ մեծ հասակ, շատ բարակ ոտքեր: Մոդել չեմ։ Չեմ վախենում այդ արտահայտությունից` մի քիչ թմբլիկ եմ, բայց, ինչ հագնում եմ, ինձ սազում է»,- ասաց երգչուհին՝ բացառելով, որ երբեւէ գռեհիկ եւ շատ «բաց» հագուստ կհագնի: Սոնա Շահգելդյանը չի սահմանափակվում որեւէ ոճով, կարող է հաճախ ազատ ոճը համադրել դասականի հետ, բայց տարանջատում է առօրյա հագուստը բեմականից: Առօրյայում նա նախընտրում է սպորտային հագուստ, իսկ, օրինակ, տանել չի կարողանում, երբ բեմ են դուրս գալիս տաբատով: Բեմական նույն զգեստը չի սիրում բազմիցս հագնել, լավագույն դեպքում` մի քանի անգամ: «Կրկնվել չեմ սիրում, զգեստապահարանս հաճախ թարմացնում եմ»,- ասաց երգչուհին:
Սոնա Շահգելդյանը պատմեց, որ իր առօրյա հագուստը փչացնում է շունը՝ Հիլդան, որը ծակում է դրանք, իսկ բեմականը՝ «չար աչքը»: Օրինակ՝ շատ է լինում, երբ բեմ դուրս գալուց առաջ հաճոյախոսություններ են շռայլում երգչուհուն եւ հենց հաջորդ րոպեին էլ զգեստի կամ աքսեսուարի հետ «դժբախտ դեպք է պատահում»
Իր ոճի, իմիջի մասին հնչող քննադատություններին Սոնան նորմալ է վերաբերվում:
«Նախեւառաջ թող իրենց նայեն հայելու մեջ, հետո նոր քննադատեն, որովհետեւ քննադատելը միշտ հեշտ է, աշխատում եմ աչքաթող անել: Ասել եմ՝ թող ամեն մեկը իրեն նայի, նոր ուրիշների մասին խոսի: Չեն կարող խոսել իմ երգելուց, երգերից, մարդկային որակներից, շատ այլ թեմաներից, եւ պետք է մի բանից խոսեն՝ խոսում են: Կա նաեւ նախանձի խնդիր»,- ասաց նա` հավելելով, որ կողմ է առողջ քննադատությանը: Սոնա Շահգեդլյանի ոճի եւ զգեստապահարանի այլ մանրամասների մասին՝ տեսանյութում:
Հիշեցնենք, որ «Աստղային ոճի» առաջին հերոսը երգչուհի Էմմին էր, երկրորդը` Արմինկան:
Комментариев нет:
Отправить комментарий