Պատմության գիրկն անցավ ևս մեկ տարի։ Լավն էր այն, թե վատը, մեր հասարակության յուրաքանչյուր անդամի համար, բնականաբար, այդ հարցը տարբեր պատասխաններ ունի։
Մեծ հաշվով, սակայն, այդ լավն ու վատը, թերևս կարելի է ներկայացնել որպես այն լավ ու վատ լուրերի հաշվեկշիռ, որոնք 2012-ի ընթացքում ներկայացրել է Tert.am-ը։ Ինչո՞ւ այդպես, որովհետև աշխատել ենք հավասարապես ներկայացնել և՛ լավը, և՛ վատը, և՛ ուրախը, և՛ տխուրը, և՛ ձեռքբերումը, և՛ բացթողումը։ Փորձել ենք մեր գործն անել՝ հասարակության տրամադրություններից չշեղվելով և իրականության զգացողությունը չկորցնելով։
Ինչևէ, առջևում նոր տարին է։ Ասել է թե՝ առջևում նոր հույսեր են, նոր ակնկալիքներ և նոր սպասումներ։
Մենք ևս նոր տարին սկսում ենք հույսերով, որ առիթ կունենանք ավելի շատ լավ լուրեր հաղորդել ու դրանցով ուրախացնել ձեզ, սիրելի ընթերցողներ։
Մաղթում ենք, որ Նոր տարին բոլոր հայ օջախներում, լինի դա Հայաստանում, թե Սփյուռքում, միայն բարիք բերի։ Թող, որ բոլորս կարողանանք արժանապատիվ ու բարեկեցիկ ապրենք։ Բայց նախ և առաջ, թերևս ամենակարևորի իրավունքով, մաղթենք, որ մեր հայրենիքում խաղաղություն լինի, թե՛ ներքին, թե՛ արտաքին վտանգների առումով։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Комментариев нет:
Отправить комментарий