31.12.2012

Բրիտանացիների կեսը ամանորյա նվերները պարտքով է գնել



Մեծ Բրիտանիայի բնակիչների կեսը ամանորյա նվերներ պարտքով է գնել՝ դրանց վրա ծախսելով մոտ 340 ֆունտ ստերլինգ (550 դոլար)։ Ինչպես տեղեկացնում է Вести-ն, այդ մասին են վկայում Which? ընկերության կողմից 2100 բրիտանացիների շրջանում իրականացված հարցումները։
Նախնական գնահատականներով՝ ընդհանուր գնումների 46%-ը կատարելիս նրանք օգտվել են կրեդիտային քարտերից կամ օգտագործել բանկերից ստացած վարկերը։
Բրիտանացիների 90%-ը գանգատվել են, որ ծախսել են ավելին, քան կցանկանային
Բրիտանիայի բնակչության 1/3-ից ավելին տոնական նվերների և մթերքի գնման համար ծախսել է կուտակած գումարը։ Դրանով պայմանավորված՝ բրիտանացիների 54%-ը մտադիր է հաջորդ տարի ծախսել ավելի քիչ։ 
«Մեզնից շատերը այս ընթացքում գումար չի խնայում հարազատներին նվեր առնելու համար։ Այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ շատերը դրա համար պարտք են վերցրել»,-ասել է  Which? ընկերության գործադիր տնօրեն Ռիչարդ Լլոյդը։

Նրա համոզմամբ՝ սա ընդամենը հերթական փաստն է, թե ինչ ծանր վիճակում է գտնվում երկրի տնտեսությունը։


Комментариев нет:

Отправить комментарий