28.12.2012

ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱԺԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ՀՈՒՅՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՑՆՑՎԱԾ Է



ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱԺԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ՀՈՒՅՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՑՆՑՎԱԾ Է
Դեկտեմբերի 27-ին Հունաստանի Քսանթի քաղաքում, անհայտ անձը բռնաբարել է 34-ամյա կնոջը՝ նրա տան շեմին: Զոհի վրա բազմաթիվ մարմնական վնասվածքներ, դանակի երկու հարվածի հետք և գանգուղեղային վնասվածքներ են հայտնաբերվել: Վերջում հարձակվողը կնոջ վրա բենզին է լցրել ու այրել: Կնոջ ճչոցներից նրա տուն են վազել հարևանները, այդ թվում տուժածի հայրը, բայց արդեն ուշ է եղել: Հայրը կարողացել է ճանաչել դստերը միայն բանալիով, որը կինը թողել էր դռան վրա:
Ոստիկանները ձերբակալել են 35-ամյա կասկածյալին, ով դեպքի վայրից քիչ հեռու գտնվող խանութի սեփականատերն է: 
Կնոջ հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Քսանթիում: Նա ապրում էր ուրիշ քաղաքում և Քսանթի էր եկել Ծննդյան տոները ծնողների հետ անցկացնելու համար:
Կատարվածը ցնցել է հույն հասարակությանը:

http://n-idea.am

Комментариев нет:

Отправить комментарий