ԱՆՀՐԱԺԵՇՏ Է`
զեյթուն սև առանց կորիզի- 1 տուփ
պանիր կամ կաթնաշոռ
ատամի փայտիկներ
Գազարը կլոր-կլոր կտրատել, եռանկյունաձև սեգմենտ կտրել- հանել: Ձիթապտղի մի մասի երկարավուն կողմի վրա նույնպես եռանկյունաձև բացվածք անել: Վերցնել առանց կտրվածքի զեյթուն, կորիզի բացվածքի մեջ գազարի փոքր կտոր դնել և ատամի փայտիկի օգնությամբ «հավաքել» պինգվինը` 1.գազարի կլոր կտոր- 2. կտրվածքով ձիթապտուղ- 3. գազարով լցոնած ձիթապտուղ, ներքևի ձիթապտղի կտրվածքի մեջ դնել քերած պանիր կամ կաթնաշոռ, պինգվինը պատրաստ է: Այս ուրախ պինգվինները կարող են զարդարել ձեր թե տոնական սեղանները և թե սովորական ընտանեկան ընթրիքը:
http://shoppingsite.am

Комментариев нет:
Отправить комментарий