28.12.2012

ԱՄԱՆՈՐՅԱ ՆԱԽՈՒՏԵՍՏՆԵՐ

    
Անհրաժեշտ պարագաները.
  • 1/2 բաժակ եփած բրինձ
  • տուփ պահածոյացված եգիպտացորեն
  • 100 գր ծովախեցգետնի ձողիկներ
  • ձու
  • մայոնեզ
  • աղ
  • կոկոսի փաթիլներ
  • գազար
Պատրաստման եղանակը.
Ձվերը եփել, մաքրել, թողնել, որ հովանան: Ծովախեցգետնի ձողիկները, ձվերը, եգիպտացորենը և բրինձը մսաղացով աղալ, ավելացնել մայոնեզ, աղ անել և լավ խառնել:
Զանգվածից գնդիկներ պատրաստել, թաթախել կոկոսի փաթիլների մեջ ու ձնե մարդուկներ պատրաստել: Քիթն ու գլխարկները պատրաստել գազարից:


ԱՂՑԱՆ «ԱՄԱՆՈՐՅԱ ԱՍՏՂԻԿ»

Անհրաժեշտ պարագաները.
  • 250 գր եփած հավի փափկամիս
  • խնձոր
  • 200 գր պանիր
  • ճաշի գդալ մայոնեզ
  • 100 գր կարմիր ձկնկիթ
Պատրաստման եղանակը.
Հավի փափկամիսը կտրատել ծղոտանման, խնձորները` մանր, խորանարդաձև, պանիրն անցկացնել քերիչով:
Բաղադրիչները դասավորել հետևյալ շերտերով` հավի փափկամիս, մայոնեզ, խնձոր, մայոնեզ, պանիր, մայոնեզ, ձկնկիթ:
Աղցանին դանակի կամ խոհանոցային բահիկի օգնությամբ աստղի ձև տալ, զարդարել ձվի սպիտակուցով և ձիթապտուղներով այնպես, ինչպես պատկերված է նկարում:


ՄՍՈՎ ՈԶՆԻՆԵՐ

Անհրաժեշտ պարագաները.
  • ձու
  • պինդ պանիր
  • մայոնեզ
  • գազար
  • մսի խճողակ
  • գնդիկավոչ սև բիբար
  • սպագետի
Պատրաստման եղանակը.
Ձվերը եփել, հովացնել, կեղևը մաքրել, երկարությամբ կիսել մասի, դեղնուցները հանել:
Եփած գազարն ու պանիրն անցկացնել քերիչով:
Գազարը, դեղնուցները, պանիրն ու մայոնեզը խառնել իրար, ստացված զանգվածը լցնել սպիտակուցների մեջ ու միացնել, որպեսզի կրկին ստանա ամբողջական ձվի տեսք:
Յուրաքանչյուր այսպիսի լցոնած ձուն պատել մսի խճողակով, մի ծայրը փոքր-ինչ երկարացնել, որպեսզի ոզնու տեսք ստանա, սև բիբարներն ամրացնել որպես աչքեր և քիթ, իսկ հում սպագետիները կոտրատել և խրել վրան` որպես փշեր:
Եփել մինչև 220 աստիճան տաքացված ջեռոցում մոտ 30 րոպե:

ԱՄԱՆՈՐՅԱ ՏՈՐԹ

Անհրաժեշտ պարագաները.
  • 150 գր կարագ
  • 20 գր մեղր
  • 70 գր շաքարի փոշի
  • դարչին
  • 1 փաթեթ վանիլ
  • 1/2 նարնջի կեղև (քերած)
  • ձու
  • 85 գր աղացած նուշ
  • 85 գր աղացած մակ
  • աղ
  • 80 գր շաքարավազ
  • բուսական յուղ
Պատրաստման եղանակը.
Կարագը հարել մեղրի, 50 գր շաքարի փոշու, մի պտղունց դարչինի, վանիլի և նարնջի կեղևի հետ: Աստիճանաբար ավելացնել ձվի դեղնուցները, ապա նուշն ու մակը:
Սպիտակուցների վրա մի պտղունց աղ լցնել, հարել, ապա ավելացնել շաքարավազն ու կրկին լավ հարել: Ստացված փրփուրն աստիճանաբար ավելացնել հիմնական զանգվածի մեջ` նախ 1/3 մասը, ապա` մնացածը:
Ձևաթավայի վրա բուսական յուղ քսել, ալյուր շաղ տալ, խմորը լցնել մեջը և թխել 175 աստիճան տաքացված ջեռոցում 35 րոպե:
Պատրաստի թխվածքը ջեռոցից հանել, թողնել ձևաթավայի մեջ այնքան, մինչև հովանա, ապա հանել, վրան դասավորել հաստ թղթից կտրված եղևնիներ, շաղ տալ մնացած շաքարի փոշին, ապա եղևնիները զգուշությամբ հանել:

ՀԱՄԵՂ ՏՈՆԱԿԱՆ ՏՈՐԹ


Անհրաժեշտ պարագաները.
խմորի համար.
  • 5 ձու
  • ճաշի գդալ շաքարավազ
  • լիքը ճաշի գդալ ալյուր
  • 200 գր թթվասեր
կրեմի համար.
  • 500 գր յուղային թթվասեր կամ սերուցք
  • բաժակ շաքարավազ
Պատրաստման եղանակը.
Ձվերի սպիտակուցներն առանձնացնել դեղնուցներից:
Դեղնուցները հարել ճաշի գդալ շաքարավազով, ավելացնել ալյուրը` շարունակելով հարել, ապա` թթվասերը:
Սպիտակուցներն առանձին տարայում հարել այնքան, մինչև ստացվի պինդ փրփուր, ավելացնել մնացածճաշի գդալ շաքարավազը` շարունակելով հարել: Ստացված զանգվածն աստիճանաբար ավելացնել նախորդի մեջ ու լավ խառնել:
Ջեռոցը տաքացնել մինչև 220 աստիճան: Ձևաթավան պատել կարագով, ալյուր շաղ տալ, մեջը լցնել խմորը և դնել ջեռոցը` ջերմաստիճանն իջեցնելով մինչև 200 աստիճան: Թողնել, որ խմորը 5-6 րոպե լավ բարձրանա, ապա ջերմաստիճանն իջեցնել 150 աստիճան և թխել ևս 20 րոպեի չափ:
Երբ թխվածքը պատրաստ լինի, ջեռոցից հանել, թողնել, որ հովանա, ապա դանակով բաժանել շերտի:
Թթվասերը կամ սերուցքը հարել շաքարավազի հետ այնքան, մինչև շաքարավազը լրիվ լուծվի: Ստացված կրեմով միացնել տորթի շերտերը, մնացած մասը քսել տորթի երեսին ու ձևավորել ըստ ցանկության:


ԱՄԱՆՈՐՅԱ ԽՈՐՏԻԿ «ՁՄԵՌ ՊԱՊԻ ՊԱՐԿ»

Անհրաժեշտ պարագաները.
  • 1 բաժակ ալյուր
  • 1 լիտր կաթ
  • 4 ձու
  • ապխտած սաղմոն (лосось)
  • լոլիկ
  • այծի պանիր
  • աղ, շաքարավազ
Պատրաստման եղանակը.
Նախ հարկավոր է պատրաստել բլինները: Դրա համար ալյուրը բլրաձև լցնել սեղանին, մեջը կոտրել ձվերը, ավելացնել ըստ ճաշակի աղ և շաքարավազ, մատներով խառնել, տեղափոխել հարմար տարայի մեջ: Աստիճանաբար ավելացնել կաթը` ամեն շիթից հետո զանգվածը հարելով, որպեսզի գնդիկներ չառաջանան: Ստացված զանգվածը քամիչով քամել, 30 րոպե թողնել սառնարանում, ապա հանել ու լավ տաքացված թավայով բլիններ թխել:
Լցոնը պատրաստելու համար սաղմոնը, լոլիկն ու պանիրը խորանարդաձև կտրատել, խառնել իրար:
Յուրաքանչյուր բլինի կենտրոնում մի փոքր լցոն լցնել, եզրերը հավաքել պարկի նման ու փայտիկներով ամրացնել: Ստացված պարկիկների վրա մի փոքր քերած պանիր լցնել, դասավորել ձևաթավայի վրա և ոչ շատ երկար տապակել ջեռոցում:
Մատուցելուց առաջ փայտիկները հեռացնել:

ՄԱՆԴԱՐԻՆՈՎ ԱՄԱՆՈՐՅԱ ԱՂԱՆԴԵՐ

Անհրաժեշտ պարագաները.
  • 6 ձու
  • 250 գր թթվասեր
  • 100 գր շաքարավազ
  • 15 գր կարագ
  • 1 թեյի գդալ իմբիր
  • 6 հատ մանդարին
  • 1 հատ կիտրոն
  • դարչին
  • աղ
Պատրաստման եղանակը.
Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան: Ձվերը հարել շաքարավազի, թթվասերի, աղի, հալեցված կարագի, 1 ճաշի գդալ կիտրոնի հյութի և իմբիրի հետ:
Վերցնել 6 հատ հրակայուն բաժակ, ներսից պատել կարագով և ստացված զանգվածը հավասարաչափ լցնել բաժակների մեջ, ապա վրայից դասավորել մանդարինի մաքրված և կաշին մաքրած կտորները:
Բաժակները ծածկել փայլաթիթեղով և մոտ 30 րոպե եփել ջեռոցում:
Մատուցելիս աղանդերը զարդարել կիտրոնի կեղևով և դարչինով:
http://amanori.do.am

Комментариев нет:

Отправить комментарий