
Արմավիրի մարզում 55-ամյա Գ.Հ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրենց տանը սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել ակնհայտ 16 տարին չլրացած իր քրոջ թոռնուհու նկատմամբ: Արմավիր մարզի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացրին, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Քրեական գործ է հարուցվել 141 հոդվածի հատկանիշներով` 18 տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ: Սույն օրենսգրքի 138-րդ, 139-րդ կամ 140-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշների բացակայության դեպքում տվյալ արարքը պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի 100-200-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը վարույթ է ընդունվել դեկտեմբերի 24-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
http://n-idea.am
Комментариев нет:
Отправить комментарий