25.12.2012

Սիրիայում քիմիական զենք է կիրառվել


Սիրիայում քիմիական զենք է կիրառվել  Սիրիայի կառավարական զորքերը առաջին անգամ կիրառել են քիմիական զենք, մասնավորապես տոքսիկ գազ, որը կիրառվել է սիրիական Հոմս քաղաքում: Այս մասին հաղորդել է միջարաբական Al-Jazeera հեռուստաընկերությունը:
Տոքսիկ գազի կիրառման հետևանքով մահացել է վեց մարդ, ավելի քան 160-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:
Բացի այս, արձանագրվել են կուրության և պոլիոմիելիտի դեպքեր: Աղբյուրի հաղորդմամբ, ռումբերը, որոնք պարունակել են տոքսիկ նյութեր, երկուշաբթի առավոտյան գցել են Հոմս քաղաքի ալ-Բայադա շրջանի վրա:
Սիրիացի բժիշկները տեղեկացրել են, որ հնարավոր չէ այս պահին պարզել գազի էությունը, բայց այն հիշեցնում է զարինը: Դամասկոսում տեղակայված ՌԴ դեսպանատան ներկայացուցիչները ճշտում են քիմիական զենքի կիրառման մասին տեղեկատվությունը:
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий