30.12.2012

Օձի տարում պետք է լինել ավելի զգույշ ու ուշադիր


Օձի տարում պետք է լինել ավելի զգույշ ու ուշադիր   Օձի տարին իր իրավունքների մեջ կմտնի 2013 թ. փետրվարի 10-ից և կշարունակվի մինչև 2014 թ. հունվարի 31-ը: Տարվա տիեզերական տարրը ջուրն է, ինչին բնորոշ է դինամիզմը, փոփոխականությունը, շարժունակությունը, գույնը` սևը: Օձի տարվան համահունչ է նաև կապույտ և կանաչ գույները: Աստղաբանների խորհուրդները, կանխատեսումները ներկայացնում են արտասահմանյան լրատվամիջոցները:
2013 թվականի թալիսմանն է` սև ջրային օձը: Սև գույնը դա Տիեզերքն է, գիշերային երկինքը: Սև օձը մարդկանց կարող է բերել անկայունություն և փոփոխականություն, անսպասելի բացատահայտումներ: Ահա թե ինչու է կարևոր Օձի տարում նախապես ամեն ինչ պլանավորել և ճիշտ գնահատել իրավիճակը նախքան որևէ բան նախաձեռնելը: Պետք է մի քանի անգամ ավելի զգույշ ու ուշադիր լինել:

Ինչպես և ինչով դիմավորել 2013 թ.
Նախ և առաջ Օձը չի սիրում աղմուկ և ավելորդ շարժում: Այդ պատճառով Նոր տարին աստղագետները խորհուրդ են տալիս դիմավորել ընտանեկան շրջապատում կամ ամենամոտ ընկերների հետ: Նախընտերլեի է կրել սև կամ մուգ կապույտ գույնի զգեստներ:
Սեղանի կենտրոնում պետք է սոճու ճյուղ դնել, իսկ տոնածառի վրա իր պատվավոր տեղը պետք է զբաղեցնի տարվա խորհրդանիշ օձը:
Օձը սիրում է շքեղություն և համեղ ուտեստներ, նրա հետ հանդիպումը պետք է լինի անսովոր: Օձերը պաշտում են նապաստակների, այդ իսկ պատճառով սեղանին պետք է անպայման նապաստակի միս լինի:
Եկող տարի կյանքը լի կլինի պատահականություններով, այդ թվում նաև դրական: 2013 թվականին մարդիկ շատ կաշխատեն, բայց պետք չէ մոռանալ հանգստի մասին: Պետք է լինել բառերի մեջ ավելի զուսպ: Ինֆորմացիան շատ է լինելու տարվա ընթացքում, որոշ փաստերը նույնիսկ բամբասանք է լինելու, այդ պատճառով պետք չէ շատ հավատալ ամեն տեսակի խոսակցություններին: 2013 թ. լավ տարի է կրթության և ուսումնասիրությունների, մասնագիտություն ընտրելու համար: Օձի տարին այնքան էլ լավը չի լինելու ֆինանսիստների ու բանկիրների համար:
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий