30.12.2012

Առաջադրվեց նաև Արման Մելիքյանը


Առաջադրվեց նաև Արման Մելիքյանը  ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել 2013-ին կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածության առաջադրման փաստաթղթերը:

Մինչ այդ, այսօր ԿԸՀ փաստաթղթեր էին ներկայացրել Պավլիկ Սարգսյանը և Նարինե Մկրտչյանը: Իսկ մինչև այսօր ԿԸՀ փաստաթղթեր էին ներկայացրել Սերժ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը, Վարդան Սեդրակյանը, Մհեր Հայրապետյանը, Արամ Հարությունյանը և Անդրիաս Ղուկասյանը:
Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրումների ժամկետը ԿԸՀ հաստատած ժամանակացույցի համաձայն, մեկնարկել է դեկտեմբերի 25-ին և կավարտվի հունվարի 4-ին: Հունվարի 4-ից կսկսվի թեկնածուների գրանցման ժամկետը և կավարտվի հունվարի 14-ին:
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий