08.01.2013

Հունվարի 1-ից մինչ 7-ն ընկած ժամանակահատվածում Լոռիի մարզի ծննդատներում գրանցվել է 42 ծնունդ

Հունվարի 1-ից մինչ 7-ն ընկած ժամանակահատվածում Լոռիի մարզի ծննդատներում գրանցվել է 42 ծնունդ
Նախատոնական օրերին Լոռիի մարզի 5 տարածաշրջանների ծննդատներում ծնվել է 42 երեխա: NEWS.am-ի Լոռիի թղթակիցը զրուցել է մարզի 5 տարածաշրջանների բուժհաստատությունների տնօրենների հետ, որոք վստահեցրել են, որ նշված ժամանակահատվածում բարեբախտաբար նորածնային մահացության դեպքեր չեն գրանցվել:
Այսպիսով, մարզկենտրոն Վանաձորում գրանցվել է 13 ծնունդ: Առաջին ծնունդը գրանցվել է գիշերը ժամը 4:30-ին, ծնվել է աղջիկ: Տաշիրի ծննդատանը ծնվել է 10 երեխա, առաջին ծնունդը գրանցվել է հունվարի 2-ին: Ստեփանավանի բժշկական կենտրոնի ծննդատանը գրանցվել է  7 ծնունդ, Սպիտակի բժշկական կենտրոնում՝ 6 երեխա, Ալավերդիում եղել է 9 ծնունդ: Առաջին երեխաները լույս աշխարհ են եկել հունվարի 1-ին:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

1 комментарий:

  1. ժողովուրդ մի հատ կողմնորոշվեք էդ երեխաները երբ են ծնվել, վերնագրում գրված է հունվարիի 1-ից 7-ը ընկած ժամանկահատվածում, հոդվածն սկսվում է ՝ Նախատոնական օրերին Լոռիի մարզի և այլն

    ОтветитьУдалить