08.01.2013

Վթար Հրազդան-Քաղսի ավտոճանապարհին

Վթար Հրազդան-Քաղսի ավտոճանապարհին
Հունվարի 8-ին, ժամը 09.07-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան-Քաղսի ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում ավտոճանապարհի 3-րդ կմ-ում բախվել են «Միթսուբիշի Չարիոտ» մակնիշի 29 ՕՏ 590 (վարորդ Ն. Երիցյան) եւ «Լադա Կալինա» մակնիշի 06 ԼՏ 064 պետհամարանիշերով (վարորդ` 1982 թ. ծնված Կ. Խոջոյան) ավտոմեքենանները:
Փրկարարները «Լադա Կալինա» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւոր` 1991 թ. ծնված Միհրան Գասպարյանին, ով տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Հրազդանի բկ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Комментариев нет:

Отправить комментарий