07.01.2013

Ձնաբքի հետևանքով արգելափակվել էին մոտ 15 ավտոմեքենա


Ձնաբքի հետևանքով արգելափակվել էին մոտ 15 ավտոմեքենա   Այսօր ժամը 03.15-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 1-ին կմ-ում արգելափակվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենան, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել «Ուրալ» մակնիշի ամենագնացը: Պարզվել է, որ ձնաբքի հետևանքով արգելափակվել են մոտ 15 ավտոմեքենա, որոնց 12 ուղևորներին հրշեջ-փրկարարները տեղափոխել են Ապարան քաղաք: Այնուհետև Ապարան են քարշակել Վարդենիս գյուղի մոտ արգելափակված և խափանված «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան` 6 ուղևորներով:
ԱԻՆ տեղեկացմամբ, ժամը 06.40-ի դրությամբ «Ապարան ՃՃՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ աշխատանքների արդյունքում բացվել է Ապարան-Քուչակ և Ապարան-Միրաք ավտոճանապարհները և արգելափակված ավտոմեքենաները շարունակել են իրենց ընթացքը:
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий