07.01.2013

Ապարանի և Գյումրիի տարածաշրջանում, Սելիմի լեռնանցքում մեքենաների երթևեկությունը դադարեցված է


Ապարանի և Գյումրիի տարածաշրջանում, Սելիմի լեռնանցքում մեքենաների երթևեկությունը դադարեցված է   Հունվարի 7-ին` ժամը 11.00-ի դրությամբ, ուժեղ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Ապարան-Ալագյազ ճանապարհի Քուչակ-Ծաղկահովիտ և Երեւան-Գյումրի ճանապարհի Լանջիկի հատվածներում, ինչպես նաև Սելիմի լեռնանցքում երթևեկությունը դադարեցված է բոլոր տեսակի մեքենաների և փոխադրամիջոցների համար: Այս մասին հայտնում են տրանսպորտի և կապի նախարարությունից:
Իրավիճակի փոփոխման դեպքում ՀՀ տրասնպորտի և կապի նախարարությունը լրացուցիչ տեղեկություն կհաղորդի:
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий