10.01.2013

Գյումրիում թունավորումից 20-ամյա երիտասարդ է մահացել

Գյումրիում թունավորումից 20-ամյա երիտասարդ է մահացել
Հունվարի 10-ին, ժամը 09.08-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորումից մահացել է Գյումրի քաղաքի Անի թաղամասի թիվ 13 փողոցի 2-րդ շենքի մեկ եւ տուժել երկու քաղաքացի: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե պարզվել է, որ թիվ 2 շենքի 11 բնակարանում թունավորումից մահացել է 1992 թ. ծնված Հովհաննես Ղանդիլյանը, իսկ 1961 թ ծնված Միսակ եւ 2000 թ. ծնված Արեգնազ Ղանդիլյանները տեղափոխվել են Գյումրի քաղաքի բկ: Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

http://news.am

Комментариев нет:

Отправить комментарий