10.01.2013

Սամարայում ադրբեջանցին ամանորի գիշերը ծեծելով սպանել է մի դեռահասի







ՌԴ Սամարա քաղաքի կենտրոնում ամանորի գիշերն Ադրբեջանի քաղաքացին ծեծի է ենթարկել մի աշակերտի, հայտնում է НТВ-ն։
Ըստ հետաքննության տվյալների՝ վիճաբանությունը տեղի է ունեցել այն պատճառով, որ երկու աշակերտ դիպչել են կայանված մեքենային, որից հետո մեքենայից դուրս է եկել երկու տղամարդ և սկսել վիճել։
Անցորդները բաժանել են նրանց, և դեռահասները կարողացել են հեռանալ։ Սակայն հարձակվողները մեքենայով հետևել են նրանց և նոր վեճ հրահրել։
Տղամարդկանցից մեկը տղային գցել է և ոտքերով հարվածել։ Տուժածին տեղափոխել է շտապօգնության մեքենան, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել տղայի կյանքը. նա մահացել է հունվարի 7-ին՝ գիտակցության չգալով։ 
Ադրբեջանցին ձերբակալվել է, նրա հանդեպ հարուցվել է քրեական գործ՝ «Առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու» հոդվածով։
 

Комментариев нет:

Отправить комментарий