![]()
Ի ծնե կույր 5-ամյա Մաքսիմը, ով մոր հետ ապրում է Դոնի Ռոստովում, Ձմեռ պապից առողջ աչքեր է խնդրել` մայրիկին տեսնելու համար: Հրաշքներին հավատացող փոքրիկը հուսով է, որ իր այդ ցանկությունն անպայման կկատարվի: ''Ուզում եմ` Ձմեռ պապն այնպես անի, որ ես տեսնեմ իմ ամենահարազատ մարդուն` մայրիկիս: Նա ամենաբարի մարդն է աշխարհում, նրա ձեռքերը միշտ տաք են ու երբ շոյում է այտերս, մեծ ու քնքուշ ձեռքերը փակում են դեմքս'',- ասում է երեխան:
Մաքսիմը 6 ամսական էր, երբ մայրը հասկացավ, որ որդին չի տեսնում. չէր արձագանքում ոչ լույսին, ոչ շարժին: Բժիշկները նրա մոտ ''ռետինոպաթիա'' ախտորոշեցին, իսկ դա նշանակում է, որ տղան երբևէ չի կարող տեսնել:
''Դա ինձ համար մեծ հարված էր, չեք պատկերացնի` ինչ ապրումներ ունեցա: Սարսափելի է գիտակցել, որ որդիդ չի տեսնում այն աշխարհը, որտեղ ապրում է, չի տեսնում հարազատներին, միջավայրը'',- ասում է Մաքսիմի մայրը:
Ի դեպ, տղայի հայրն անմիջապես հեռացել է ընտանիքից, երբ իմացել է որդու հիվանդության մասին: |

Աղբյուրը` lifenews.ru

Комментариев нет:
Отправить комментарий