
Հունվարի 4-ին՝ ժամը 18։09-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մասիս ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրում՝ ''Կոնտինենտալ'' ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով։ Դեռևս չբացահայտված հանգամանքներում ''Պեժո'' մակնիշի 16 ՕT 966 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արծրուն Մարտիրոսյան, ծնվ.1976թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել։ Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը։ Հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Պատահարի հետևանքով ուղևոր Արսեն Ադամյանը (ծնվ.1983թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Մասիս քաղաքի հիվանդանոց։ Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։
http://www.mamul.am
Комментариев нет:
Отправить комментарий