
2012թ. դեկտեմբերի 28-ից 2013թ. հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ առողջապահության նախարարության ''Թեժ գիծ'' ծառայությունում արձանագրվել է 50 հեռախոսազանգ: Դրանցից 22-ը տեղեկատվական բնույթի է եղել, 3-ը վերաբերել է 0-7 տարեկան երեխաների անվճար բժշկական օգնությանը, 5-ը` ծննդօգնությանը, 7-ը` մասնագիտացված հիվանդանոցային բուժօգնությանը, 5-ը` առողջության առաջնային պահպանմանը և 2-ը` դեղերի տրամադրմանը։ Մնացած 6 դեպքում բարձրացվել են նախարարության գործառույթներին չվերաբերող հարցեր:
Բոլոր հարցերի վերաբերյալ տրամադրվել են պարզաբանումներ, անհրաժեշտության դեպքում կատարվել է համապատասխան միջամտություն խնդիրը կարգավորելու նպատակով:http://www.mamul.am
Комментариев нет:
Отправить комментарий