![]()
Այսօր ժամը 16.57-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Հովտաշեն գյուղում ավտոմեքենա է ընկել ջրատարը:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը, մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ "Վազ-2106" մակնիշի 32 ՕԼ 110 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ''Կախանովի'' ջրատարը: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել 1977թ. ծնված Պ. Ավագյանի, 1959թ. ծնված Վ. Թարվերդյանի և 2000թ. ծնված Վ. Թարվերդյանի դիակները:
http://www.mamul.am
|




Комментариев нет:
Отправить комментарий