10.01.2013

Հանրապետությունում մարդու օրգանների վաճառքի մաֆիա գոյություն ունի. Քաղաքացու պատմությունը

Հանրապետությունում մարդու օրգանների վաճառքի մաֆիա գոյություն ունի. Քաղաքացու պատմությունը
Հանրապետությունում մարդու օրգանների վաճառքի մաֆիա գոյություն ունի՝  «Մարգարյան» հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գեւորգի Օկոեւի գլխավորությամբ, այդ մասին գիտեն իրավապահ մարմինները եւ գործում է կոալիցիոն գործընկերություն:  Այս մասին այսօր՝  հունվարի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց տուժողի շահերի ներկայացուցիչ, նրա ամուսին Կարո Կարապետյանը:
Նրա կնոջը յոթ ամսում հինգ վիրահատության են արել, առաջինը՝ «Մարգարյան» հիվանդանոցում,  երեքը՝ «Նաիրի» բ/կ-ում, մեկը՝ «Արմենիայում», ամուսնու պնդմամբ՝ մնացած վիրահատությունները առաջինի պատճառահետեւանքային կապն են:
Կարո Կարապետյանը պատմեց, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում անցկացրած հետազոտությունը պարզել է, որ իր  կինը՝ 39-ամյա Նունե Մաղաքյանը, ունեցել է կիստաներ: Դիմել են «Մարգարյան» հիվանդանոց կիստաների վիրահատության համար, ստուգումներ են անցկացվել, եւ  գլխավոր բժիշկ Գեորգի Օկոեւը 2008թ հոկտեմբերի 30-ին կատարել է վիրահատություն: Առանց կնոջ, նրա ամուսնու կամ ընտանիքի որեւէ անդամի հետ համաձայնեցնելու՝ Գեւորգի Օկոեւը հեռացրել է կնոջ արգանդը, փողերը, ձվարանները, անփութորեն կարել միզածորանը՝ այդպիսով նրան զրկելով մայրանալու, սեռական կյանքով ապրելու իրավունքից: «Աստծու տված շնորհից, հնարավորությունից ո՞վ ես, որ զրկում ես»,- ասաց նա:
«Միզածորանը կարած չորս օր պահել է իր մոտ, սրացումներ են եղել, տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, չորս օր փորձել են կողքից ծակել, որ մեզը դուրս գա, չեն կարողացել: Անմիջապես տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ լուսանկարեցին եւ ասացին, որ մեզածորանը կարած է, մինչ այդ չենք իմացել, մեզ ոչ ոք չի ասել»,- ասաց նա: Կարո Կարապետյանը նշեց, որ Օկոեւը, տեսնելով, որ աղմուկ են բարձրացնում, առանց իրենց հարցնելու, վիրահատությունը ձեւակերպել է պետպատվեր՝ այդպես փորձելով լռեցնել: Այնուհետեւ, առաջարկել է բոլոր վիրահատությունների գումարները վճարել, սակայն երբ բոլոր անդորրագրերը ներկայացրել է, ասել է, որ ընդամենը երկու վիրահատության գումարը կվճարի:
Ամուսնու խոսքով՝ կնոջ միզածորանը շարքից դուրս էր եկել, խնդրի լուծման համար պետք է հեռացվեր երիկամը, «Նաիրի» բ/կ-ում հեռացրեցին կնոջ երիկամը, սակայն այն այդպես էլ չվերադարձին ընտանիքին՝ խախտելով նախապես կնքված պայմանագիրը եւ պատճառաբանելով, թե ուղարկել են փորձաքննություն, սակայն դրա ավարտից հետո եւս երիկամը չեն վերադարձրել առանց որեւէ պատճառաբանություն: Կարո Կարապետյանը հակված է մտածել, թե բոլոր վիրահատությունները պլանավորված էին երիկամը սեփականացնելու համար: Այս ամենի արդյունքում երկու երեխաների մայր Նունե Մաղաքյանը երրորդ կարգի հաշմանդամ է, աշխատանքից հեռացված է:
2010թ հունիսին հարուցվել է քրեական գործը, սակայն այն կասեցվել է: Նա այդ մասին իմացել է Կենտրոնի դատախազին ուղղված իր նամակի պատասխանից, որտեղ նշվել է, որ այդ գործը կասեցված է՝ Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով: Կարո Կարապետյանը քղաաքացիական հայց է ներկայացրել՝ պահանջելով ֆինանսական փոխհատուցում, բայց այն մերժվել է, այժմ այդ հարցը բողոքարկվում է Վերաքննիչ դատարանում: Ամուսինը պատմեց, որ Հայաստանում դատաբժշկական փորձաքննությունները ասել են, թե ամեն ինչ նորմալ է, մինչդեռ ամուսինը դիմել է Գերմանիայի բժիշկներին՝ փորձաքննության համար, որոնք նշել են մի շարք քայլեր, որոնք պետք է անեին բժիշկը, բայց չեն արել:  Գերմանիայից եկած փորձաքննությունում նշվել է նաեւ, որ ընդլայնված վիրահատությունը կյանքի ցուցումով չէր պայմանավորված, այսինքն՝ եթե չհեռացնեին, ապա իր կնոջը մահ չէր սպառնում, հետեւաբար՝ պարտավոր էին տեղեկացնել նրա ընտանիքի անդամներին եւ ստանալ համաձայնություն:
Կարո Կարապետյանը միայն  երկու միլիոն դրամի պետական մուծումներ է արել, պատրաստվում է դիմել Եվրադատարան՝ պահանջելով ֆինանսական փոխհատուցում եւ քրեական գործ հարուցել բժիշկ Գեորգի Օկոեւի դեմ:

Комментариев нет:

Отправить комментарий