10.01.2013

Ռուսաստանում կրկին անբնական սառնամանիքներ են

 
Ռուսաստանում անբնական սառնամանիքների նոր ալիք է սկսվել: Ռուսական Հիդրոմետկենտրոնի տվյալներով, ամենացուրտը Հեռավոր Արեւելքում է: Խաբարովսկում -40ºC է, կան զոհեր. երկու տարեց մարդ փողոցում ցրտահարվել են: ԱԻՆ-ը բնակիչներին կոչ է անում չլքել բնակավայրերը, իսկ երեխաներին տնից դուրս չթողնել: Դպրոցներն ու մանկապարտեզները փակ են:
Պրիմորիեում եւս արձակուրդները երկարացրել են: Վլադիվոստոկում դրանք հունվարի 14-ին են ավարտվում: Մինչ այդ օդերեւութաբանները որոշակի տաքացում են ակնկալում: Կոմունալ վթարներ էլ են գրանցվել. Երկրամասի մայրաքաղաքում ջերմատար խողովակ է պայթել, որի հետեւանքով հինգ հազար բնակիչ զրկվել է ջեռուցման հնարավորությունից:
Ռեկորդային սառնամանիքներ են Յակուտիայում. վաղ առավոտյան -53ºC ցուրտ է գրանցվել: «Առաջին ալիքը» հայտնում է, որ տեխնիկան չի դիմանում. Յակուտսկում միանգամից մեկ տասնյակից ավելի լուսացույցներ են կոտրվել: Քաղաքն ասես մշուշի մեջ լինի:
Երկրի կենտրոնական շրջաններում նույնպես սառնամանիքներ են: Մոսկվայում այժմ չափավոր սառնամանիք է՝ ցերեկը  -12ºC, գիշերը՝ մինչեւ  -20ºC, բայց դա, ըստ օդերեւութաբանների, նորմալ ջերմաստիճան է:

Комментариев нет:

Отправить комментарий