11.01.2013

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԴԱԺԱՆՈՐԵՆ ՍՊԱՆԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՍՈՒՑՉԻՆ


ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԴԱԺԱՆՈՐԵՆ ՍՊԱՆԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՍՈՒՑՉԻՆ

Թուրքական մամուլի փոխանցմամբ` Ստամբուլի Քադըքյոյի շրջանում ապրող և հայկական դպրոցում աշխատող ուսուցիչ Իլքեր Շահինին իր տան մեջ սպանված են գտել: Ուսուցչի ընկերները լինգով բացել են դուռը գտնելով կոկորդը կտրած և արյան մեջ շաղախված Իլքեր Շահինի անշնչացած մարմինը:
Անմիջապես դեպքի վայր են ժամանալե ոստիկանության և դատախազության աշխատակիցները` ուսումասիրելով դեպքի վայրը: Պարզվել է, որ Իլքեր Շահինը վերջին SMS-ով շնորհավորել է իր ընկերներին Սուրբ Ծնունդի կապակցությամբ:
Դեռևս հայտնի չէ, Իլքեր Շահինն ազգությամբ հա՞յ է, թե՞ թուրք:

http://n-idea.am/

Комментариев нет:

Отправить комментарий