ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը 2012թ. նոյեմբերի ամսին պատասխանատվության միջոց է կիրառել 20 տնտեսվարողի նկատմամբ՝ ընդհանուր առմամբ մոտ 4,5 մլն դրամի չափով:
Տուգանվածների թվում են մի շարք հայտնի կազմակերպություններ: Այսպես՝ «Արարատցեմենտը» տուգանվել է 200 հազ. դրամով՝ առանց համապատասխանության սերտիֆիկատի ցեմենտ իրացնելու համար:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը տուգանվել է 300 հազ. դրամով՝ ստուգման գործընթացին խոչընդոտ հարուցելու համար:
«Սթար դիվայդ» ընկերությունը տուգանվել է 500 հազ. դրամով՝ առանց հայերեն մակնշման ապրանքներ վաճառելու համար:
Մի քանի տուգանքներ են կիրառվել բենզալցակայանների նկատմամբ: Ամենախոշոր տուգանք ստացել է «Մաքս Հուրը»՝ 1,3 մլն դրամի չափով, քանի որ լիցքավորման որոշ կետերում վառելիքն իրացվել է առանց հայերեն մակնշման և չի համապատասխանել տեխնիկական կանոնակարգի պահանջներին;
200 հազ. դրամ տուգանք է կիրառվել «Ռան օյլ»-ի նկատմամբ, որը կատարել է նույն խախտումները, ինչ «Մաքս Հուրը»՝ ավելացրած համապատասխանության սերտիֆիկատի բացակայությունը:

http://n-idea.am/

Комментариев нет:
Отправить комментарий