10.01.2013

Ինչի՞ն է օգտակար օղին





maximonline.ru-ն օղու բոլոր կիրառումներից ընտրել է ամենաօգտակարները:
10 գրամ
Զզվեցրե՞լ է հերպեսը: Մի քանի կաթիլ օղին կչորացնի այն, ու հերպեսն արագ
կանհետանա:
Օղին կարող է անցկացնել ատամնացավը: Հեռու գնացեք ուրախ ընկերախմբից ու ողողեք
բերանը: Լնդերին դիպչելով՝ օղին կթուլացնի տհաճ զգացողությունները:
Հագուստի վրայից թանաքի ու շրթներկի հետքերը հեռացնելու համար դրանք թրջեք օղիով:
Մի քանի րոպե անց տրորեք խոզանակով կամ թրջեք թղթե անձեռոցիկով:
Եթե լեյկոպլաստը առանց ցավի չեք կարողանում պոկել, ապա այն թրջեք օղիով:
100 գրամ և ավելի
Որպեսզի պատուհանները լվանաք, 1 լիտր ջրի մեջ լցեք 100 գրամ օղի: Ջրով բացված օղին
հզոր զենք է ճանճերի, մեղուների, բոռերի դեմ պայքարում:
Լոգարանում սալիկները մաքրելիս դարձյալ օգնության կգա օղին: Դրանով հարկավոր է
թրջել կեղտոտված մասերը, սպասել մի քանի րոպե ու ողողել ջրով: Ալկոհոլը սպանում է  սնկերն ու բորբոսը:                                                                                                                                                                                   http://top-news.am/  

Комментариев нет:

Отправить комментарий