
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ռոքլին քաղաքում դպրոցական աղջիկն իր ընկերուհիներից մեկի
հետ քնաբեր է ավելացրել ծնողների խմիչքին, որպեսզի ողջ գիշեր ազատ օգտվի ինտերնետից,
գրում է The Sacramento լրատվականը:
15-ամյա աշակերտուհու ծնողները ամեն օր երեկոյան ժամը 10-ին անջատել են ինտերնետի
ցանցը՝ արգելելով դստերը ուշ ժամերին օգտվել համացանցից: Ծնողների արգելքը շրջանցելու
համար դեկտեմբերի 28-ին դեռահասը քնաբեր է ավելացրել ծնողների կոկտեյլին:
Վաղ առավոտյան ծնողներն ալկոհոլային թունավորման ախտանշաններ են նկատել և դիմել
իրավապահ մարմիններին, որտեղ անցկացված թմրանյութերի թեստն էլ պարզել է իրողությունը:
Դեռահասները ձերբակալվել են կանխամտածված կերպով սննդի մեջ դեղամիջոցներ ավելացնելու
մեղադրանքով և տեղափոխվել անչափահասների ազատազրկման կենտրոն: http://top-news.am/
Комментариев нет:
Отправить комментарий