02.01.2013

Ավտովթար` Ծաղկաձոր-Հանքավան ճանապարհին. կան զոհեր




ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը տեղեկացնում է, որ հունվարի 2-ին` ժամը 12.47-ին, ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր-Հանքավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ: Կան զոհեր:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» և «1-03» ծառայությունները:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում իրար են բախվել «ԲՄՎ» մակնիշի 26 ՕՍ 783 պետհամարանիշի և «ԳԱԶ 24» մակնիշի 06 ԼՏ 365 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ԳԱԶ 24»-ի վարորդ` 1957 թ. ծնված Հ. Փանոսյանը և ուղևոր` 1959 թ. ծնված Կ. Առաքելյանը, «ԲՄՎ»-ի վարորդ Հ. Խաչատրյանը ստացած վնասվածքներից տեղում զոհվել են, իսկ Ա. Խաչատրյանը մահացել է հիվանդանոցում, «ԳԱԶ 24»-ի ուղևոր Ա. Փանոսյանը տեղափոխվել է Հրազդան քաղաքի բժշկական կենտրոն:

Комментариев нет:

Отправить комментарий