09.01.2013

Դալմայի այգիներում հայտնաբերվել է տղամարդու մասնատված դի




Ոստիկանության Մալաթիայի բաժին հունվարի 4-ին դիմել է մի տղամարդ և հաղորդում տվել, որ իր որդին` 1965 թ. ծնված Արա Հունանյանը, հունվարի 3-ին, ժամը 14.00-ին, դուրս է եկել տնից և չի վերադարձել:
Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ, հունվարի 8-ին, ժամը 17.50-ին, Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի թիվ 2/4 շենքին հարակից «Դալմայի Այգիներ» այգեգործական տարածքում, 1960թ. ծնված Սերգո Ե.-ին պատկանող տնակի հետնամասում հայտնաբերվել է Արա Հունանյանի դիակը` մասնատված վիճակում:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ Սերգո Ե.-ին հայտնաբերելու և դեպքի մնացած հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

Комментариев нет:

Отправить комментарий