09.01.2013

Մաքրվել են Երևանի բոլոր փողոցները. Երևանի քաղաքապետարան



Երևանի բոլոր փողոցներում դեռևս վաղ առավոտյան կատարվել են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ճանապարհները ձյան հաստ շերտից ազատելու և մեքենաների անվտանգ երթևեկությունն ապահովելու համար: Այսօր Tert.am-ի հետ զրույցում վստահեցրեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:
Նա ընդգծեց, որ մաքրվել են ինչպես երկրորդական, այնպես էլ ծայրամասային փողոցները:
«Մայթերը ևս մաքրվում են և ամբողջ օրվա ընթացքում աշխատանքներ են իրականացվելու»,-ասաց նա:
Այլ մանրամասներ Արթուր Գևորգյանը խոստացավ ներկայացնել օրվա ընթացքում:


Комментариев нет:

Отправить комментарий