09.01.2013

Գյումրիում անօթևան շատ ընտանիքներ վառելիք հայթայթում են աղբանոցներից (տեսանյութ)




«Շիրակ կենտրոն» հասրակական կազմակերպության կայքում տեղեկություն է զետեղված այն մասին, որ վառելափայտի գների թանկացման պատճառով Գյումրիի տնակային ավաններում բնակվող հարյուրավոր ընտանիքների համար ձմռանը վառելիքի հայթայթման միակ վայրերը դարձել են աղբանոցներն ու քաղաքի ծայրամասային թփուտները:
«Բազմաթիվ ընտանիքներ ամբողջ ամառ հավաքում են ձեռքերն ընկած իրերը` պլաստիկե շշեր, թուղթ, հնամաշ կոշիկներ, անվադողեր, շոր և այլն, որպեսզի կարողանան ձմռան ամիսներին մի կերպ տաքացնել վագոն-տնակները: Իսկ տնակներում նորմալ ջերմաստիճան ապահովելը բավական դժվար, կարելի է ասել` գրեթե անհնարին բան է. ձմռանը մշտապես ցուրտ է, իսկ ամռան ամիսներին անտանելի տոթ է»,– ասվում է ՀԿ– կայքում:
Այդ պատճառով, ըստ «Շիրակ կենտրոնի», տնակային ավաններում հատկապես երեկոյան ժամերին ծխնելույզներից քուլա-քուլա թափվող ծխից շնչահեղձ կարելի է լինել: Նաև նշվում է, որ տնակներում ապրողերի համար պետության կողմից որևէ սոցիալական արտոնություն՝ չի տրամադրվում:
Այս անգամ «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի և ավստրալահայ բարերար Արամ Միքայելյանի կողմից տրամադրված օգնությունները բաժանելու ու տեսանյութեր պատրաստելու նպատակով այցելել են Գյումրու տնակային ավաններից մեկը:
Ներկայացվող տեսանյութը պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա, վաղուց շարքից դուրս եկած տնակում բնակվող Անժիկ և իր երկրորդ երեխային սպասող Էլմիրա Հակոբյանների ընտանիքի մասին է:



Комментариев нет:

Отправить комментарий