Դեռևս դեկտեմբերի վերջին հայտնի էր դարձել, որ Ժերար Դեպարդյեն բելգիական Նեշեն տեղանքում, որը Ֆրնասիայի հետ սահմանին է գտնվում, տուն է ձեռք բերել: Դերասանը որոշել էր փոխել բնակության վայրը՝ Ֆրանսիայի նոր նախագահ Ֆրանսուա Օլանդի հարկային նոր քաղաքականությունից հետո: Դերասանը հայտարարել էր, որ մտադիր է հրաժարվել Ֆրանսիայի քաղաքացիությունից և ձեռք բերել Բելգիայի քաղաքացիություն: Դեպարդյեն չէր հրաժարվել այդ մտքից անգամ այն ժամանակ, երբ Օլանդը հրաժարվել էր հարկային քաղաքականությունից:
Հիշեցնենք՝ Օլանդի ձեռնարկած նոր բարեփոխումներով, 75 տոկոս հարկ է դրվում տարեկան մեկ միլիոն եվրոյից ավել եկամուտ ունեցողների վրա: Սակայն ավելի ուշ դժգոհություններից հետո հարկային այս քաղաքականությունը փոփոխվել էր:
Աղբյուր` Panorama.am
Комментариев нет:
Отправить комментарий