04.01.2013

2012թ-ի դեկտեմբերին արձանագրվել է հացամթերքի, մսամթերքի, սուրճի, թեյի, կակաոյի, կաթնամթերքի, հրուշակեղենի գնաճ


2012թ-ի դեկտեմբերին արձանագրվել է հացամթերքի, մսամթերքի, սուրճի, թեյի, կակաոյի, կաթնամթերքի, հրուշակեղենի գնաճ   Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2012թ. դեկտեմբերին 2011թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 3.8%, իսկ 2012թ. նոյեմբերի համեմատ`1.8% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է կարագի` 2.7%, եգիպտացորենի և ձիթապտղի բուսական յուղերի` համապատասխանաբար 1.9% և 4.8% գնաճով: Այլ յուղերի (հալած յուղի) և արևածաղկի բուսական յուղի գները նշված ժամանակահատվածում աճել են 0.4% և 1.1%-ով:
2012թ. դեկտեմբերին 2011թ. դեկտեմբերի համեմատ հացամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 11.5%, իսկ 2012թ. նոյեմբերի համեմատ`1.1% գնաճ: Վերջինս հիմնականում բրնձի`2.0%, ոլոռի` 2.4%, ալյուրի` 3.4%, սպիտակաձավարի` 11.2% գնաճի արդյունք է: 2012թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է առաջին և բարձր տեսակի հացերի` համապատասխանաբար 0.2% և 0.4%, հացահատիկի` 0.5%, մակարոնեղենի` 0.6%, հնդկացորենի 0.7%, լավաշի` 0.8% գնաճ:
Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2012թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է հացամթերքի 0.2-3.4% գնաճ, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
Մայրաքաղաքում հացամթերքի գներն աճել են 1.1%-ով:
Մսամթերքի ապրանքախմբում 2012թ. դեկտեմբերին 2011թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 3.3%, իսկ 2012թ. նոյեմբերի համեմատ`1.0% գնաճ: 2012թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում
արձանագրվել է տավարի և խոզի մսերի` համապատասխանաբար 0.2% և 0.6%, նրբերշիկի` 0.8%, կիսաապխտած երշիկի` 0.8%, ենթամսամթերքի` 1.1%, տավարի ֆիլեի` 1.3%, եփած երշիկի` 2.7%, բաստուրմայի`3.3%, թռչնի մսի 6.6% գնաճ:
Միաժամանակ, այլ մսեղենի (խաշի պարագաներ) գները նվազել են 9.6%-ով, ոչխարի մսինը` 5.4%-ով:
2012թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ոչ ոգելից խմիչքի, այլ մթերքի, ձկնամթերքի, սուրճի, թեյի, կակաոյի, կաթնամթերքի, հրուշակեղենի 0.1-1.2% գնաճ, իսկ շաքարավազի գինը նշված ժամանակահատվածում նվազել է 5.0%-ով:
Աղբյուր` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий