12.06.2013

Հերակլեոն՝ 1200 տարի առաջ ջրի տակն անցած քաղաք (ֆոտո)

Հերակլեոն՝ 1200 տարի առաջ ջրի տակն անցած քաղաք
Հերակլեոնը հին եգիպտական քաղաք է, որ խորտակվել է 1200 տարի առաջ: Այն միջերկրածովյան շրջանի ամենախոշոր առևտրային կենտրոններից էր: Նրա փլատակները հայտնաբերվել են Ալեքսանդրիա քաղաքից քիչ հեռու՝ 9 մ խորության վրա: Առաջին արտեֆակտների հայտնաբերումից անցել է 13 տարի, այս ընթացքում ջրից դուրս են հանել 64 նավաբեկոր, ավելի քան 700 խարիսխ, ոսկեդրամներ, հին հունարենով և հին եգիպտերենով գրված հսկայական փորագրություններ, արձաններ ու քանդակներ:
Քաղաքը մոտ 700 թվականին դարձել է մի շարք բնական աղետների զոհը: Հերակլեոնը կառուցված է եղել ջրից դուրս եկող անկայուն հիմք ունեցող ժայռերի վրա, որոնք ջրի բարձրանալուն զուգահեռ, կորցրել են իրենց ամրությունը և փլվել: Ըստ հնագետ Դամիեյն Ռոբինսոնի՝ այն կարևորագույն ծովային և մշակութային կենտրոն էր, որը խորտակվելուց հետո աստիճանաբար մոռացվել էր. նրա մասին հիշատակում են միայն մի քանի հնագույն աղբյուրներ:
Գիտնականները աստվածների հսկա քանդակների հետ միասին հայտնաբերել են նաև Ամոնա-Հերեբ լեգենդար տաճարի փլատակները, որտեղ Կլեոպատրան ձեռնադրվել է Եգիպտոսի թագուհի:
Հնագետները այստեղ աշխատում են էքստրեմալ պայմաններում, ջուրը լցած է տիղմով, հատակը ամբողջովին տղմապատ է, ուստի գրեթե անհնար է ինչ-որ բան տարբերել: Այնուամենայնիվ նրանց ջանասիրությունը տալիս է իր պտուղները:

Комментариев нет:

Отправить комментарий