12.06.2013

Ինչպես ճիշտ հեռացնել դիմահարդարումը

Ինչպես ճիշտ հեռացնել դիմահարդարումը
Որքան կարևոր է ճիշտ դիմահարդարումը, նույնքան էլ կարևոր է դրա ճիշտ հեռացումը: Նախ պետք է մաքրել աչքերի դիմահարդարումը: Դա չանելու դեպքում թարթիչները բարձի հետ շփումից կարող են կոտրվել: Անկախ նրանից, թե ինչ եք օգտագործում աչքերի հարդարումը մաքրելու համար, պետք է վերջում մեկ անգամ էլ լվանալ ջրով, որպեսզի մաքրվեն բոլոր մնացորդները:
     Այս ամենից հետո պետք է անցնել շրթունքների մաքրմանը. բամբակի վրա լցնել մաքրող քսուկը և շրթունքները մաքրել՝ անկյուններից դեպի կենտրոն շարժումներով: Վերջում մաքրել դեմքի վրա մնացած ամբողջ դիմահարդարումը բնական ուղղություններով՝ կենտրոնական հատվածից դեպի քունքեր, սա թույլ կտա խուսափել վաղաժամ կնճիռներից:
     Լուսանկարը կօգնի հետևել դիմահարդարման հեռացման ճիշտ շարժումներին:
http://www.mamul.am/

Комментариев нет:

Отправить комментарий