Բացի այդ, մարդկանց 1/3-ն օճառ չի օգտագործում, իսկ 10 %-ն ընդհանրապես չի լվանում ձեռքերը: Գիտնականները պնդում են, որ ձեռքերը հատկապես վատ են լվանում տղամարդիկ: Ուսումնասիրության ընթացքում հետազոտվել է 3749 մարդ, ովքեր օգտվել են հասարակական զուգարաններից:
Ըստ հիվանդությունների վերահսկման և պրոֆիլակտիկայի ամերիկյան կենտրոնի տվյալների՝ ձեռքերը լվանալը ինֆեկցիոն հիվանդությունների տարածումը կանխելու ամենաարդյունավետ միջոցն է: Ձեռքերը ոչ մանրամասն լվանալը դառնում է բոլոր աղիքային հիվանդությունների առաջացման պատճառների 50 %-ը:
Փորձագետները նշում են, որ ձեռքերի վրա գտնվող մանրէները վերացնելու համար հարկավոր է 15-20 վայրկյան հոսող ջրի տակ ակտիվորեն ձեռքերը շփել օճառով, սակայն հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ լվացվում են միջինը 6 վայրկյան:
Комментариев нет:
Отправить комментарий