Հունիսի 4-ին ուղևորատար Boeing 757 ինքնաթիռը գտնվել է 8 կմ բարձրության վրա, երբ բախվել է չճանաչված թռչող օբյեկտի հետ: Ինքնաթիռի անձնակազմը և ուղևորները զգացել են հարվածը և բարձր ձայն են լսել:
Օդաչուն դիսպետչերին տեղեկացրել է տեղի ունեցածի մասին, և ինքնաթիռը վայրէջք է կատարել:
Air China ավիաընկերության ներկայացուցիչները չեն կարողացել լռել միջադեպի մասին, այդ պատճառով հայտարարել են, որ ինքնթիռը վնասվել է թռչունի հետ բախման հետևանքով:
Սակայն փորձագետները նշում են, որ եթե դա այդպես լիներ, ապա ինքնաթիռի վրա արյան և փետուրների հետքեր կմնային: Նրանք նշում են, որ, ամենայն հավանականությամբ, խոսքն անօդաչու թռչող սարքի մասին է: Իսկ չինացի պաշտոնյաները զերծ են մնում մեկնաբանություններից:


Комментариев нет:
Отправить комментарий