12.06.2013

ՊՆ քննիչին ու փաստաբանին ձերբակալել են կաշառք տալու եւ ստանալու պահին

ՊՆ քննիչին ու փաստաբանին ձերբակալել են կաշառք տալու եւ ստանալու պահինՀայաստանի զինդատախազության կողմից ստացված հաղորդման հիման վրա, Հայաստանի ՊՆ ռազմական ոստիկանության եւ ՀՀ ՊՆ քննչական ծառայության համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հունիսի 12-ին, ժամը 11:30-ի սահմաններում կաշառք տալու եւ ստանալու պահին ձերբակալվել են Հայաստանի ՊՆ Քննչական ծառայության 1-ին կայազորային քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի պետ, մայոր Վահան Հարությունի Հարությունյանը եւ փաստաբան Ազատ Վլադիմիրի Ավագիմյանը:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը վարում է ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը:
Անհետաձգելի քննչական գործողությունները կատարելուց հետո քրեական գործն ըստ քննչական ենթակայության կուղարկվի ՀՀ հատուկ քննչական ծառայություն:   http://news.am/arm/news/157743.html                                

Комментариев нет:

Отправить комментарий