12.06.2013

Հայաստանի ազգային ընտրանին ջախջախեց Դանիայի հավաքականին (տեսանյութ) - See more at: http://hatuk.am/#sthash.NQpB65tO.dpuf

Հայաստանի ազգային հավաքականՀայաստանի ազգային հավաքականը ԱԱ-2014-ի ընտրական փուլի շրջանակներում Կոպենհագենում 4-0 հաշվով հաղթեց Դանիայի ընտրանուն:
Հանդիպան արդեն 27-րդ վայրկյանին մեր հավաքականի առաջատար հարձակվող Յուրա Մովսիսյանը, հրաշալի փոխանցում ստանալով Արազ Օզբիլիզից, բացեց հաշիվը: 19-րդ րոպեին արդեն Արազ Օզբիլիզը կրկնապատկեց հաշիվը` 2-0:
59-րդ րոպեին Արազի անցումից հետո Յուրան`կրկին ձախ ոտքի հարվածով, գրավեց դարպասի հեռավոր անկյունը` 3-0:
82-րդ րոպեին էլ մեր հավաքականի առաջատարն իր խոսք ասաց: Հենրիխ Մխիթարյանն իր հրաշալի անցումով հաշիվը դարձրեց ջախջախիչ` 4-0:
Ավելացնենք, որ Հայաստանի հավաքականն այս ընտրական փուլում իր երկրորդ հաղթանակը տարավ ու վաստակեց 6 միավոր:
http://hatuk.am/

Комментариев нет:

Отправить комментарий