12.06.2013

Անդրանիկ Մարգարյանն այսօր կդառնար 62 տարեկան (վիդեո)

Անդրանիկ Մարգարյանն այսօր կդառնար 62 տարեկան
     Հունիսի 12-ին երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է:
     Անդրանիկ Մարգարյանը մարդկանց հիշողության մեջ մնացել է որպես պետության ապագայի` իր պատկերացրած Հայաստանի պետական-քաղաքական գործիչ: Նա համաձայնություն կերտելու, դժվարությունները հարթելու և ազգային նպատակներն առաջ մղելու գործում Հայաստանի ամենանվիրյալ հայրենասերներից էր, որի ներդրումը մեծ է պետականության կայացման գործում: Ընկերներն ու մտերիմները հատկապես առանձնացնում են վաղամեռիկ վարչապետի` մարդկանց հետ շփվելու առանձնահատկությունները` անմիջական, պարզ, հումորով:
     Նրա պատգամն էր` համակարգված գործելու միջոցով ուղիներ գտնել պետությունն ամրապնդելու համար:

Комментариев нет:

Отправить комментарий