![]()
IQ Mensa International միջազգային ծրագիրը հրապարակել է ամենախելացի հայտնիների ցուցակը: Արժե նշել, որ Mensa-ի մասնակից կարող են դառնալ այն մարդիկ, ովքեր IQ թեստը հանձնել են ավելի լավ, քան Երկրի բնակչության 98 տոկոսը: Հաղթողները պետք է հավաքեն նվազագույնը 139 միավոր: Մադոննան հավաքել է 140 միավոր, այս ցուցանիշն է ապահովել նաև Շակիրան: Սակայն նրանցից 10 միավորով ավելi են հավաքել դերասան Նոլան Հոուլդը՝ հայտնի «Ընկերական սեքս» («Секс по дружбе») ֆիլմից, և Ջասթին Թիմբերլեյքը: Ռեժիսոր Քվենթին Տարանտինոն և շվեդ դերասան Դոլֆ Լունդգրենը ստացել են 160 միավոր: Ամենախելացի աստղը համարվել է դերասան Ջեյմս Բուդսը («Մի անգամ Ամերիկայում» (»Однажды в Америке»)՝ հավաքելով 180 միավոր:
|

Комментариев нет:
Отправить комментарий