
Մարդկանց մեծ մասի համար ամառը նշանակում է ծով, լողափ եւ, իհարկե, արեւահարություն: Բավական թանկարժեք կրեմներ կամ յուղեր (սկսած 3.000 դրամից) գնելու համար դեղատուն կամ մոտակա խանութ ուղեւորվելուց առաջ, դիմենք մեր տատիկների օգնությանը:
60-70 տարի առաջ, երբ տեխնոլոգիաներն այսքան զարգացած չէին, մեր տատիկները ոչ պակաս հավասար եւ գեղեցիկ արեւահարություն էին ստանում: Իր գաղտնիքները ներկայացրել է Լիա Զախարյանը.
«Գեղեցիկ արեւահարության ժողովրդական լավ միջոց է գարեջրի եւ ձիթապտղի յուղի խառնուրդը: Հարկավոր է 1:1 հարաբերակցությամբ ձեթն եւ գարեջուրը խառնել եւ արեւային լոգանք ընդունելուց առաջ քսել մաշկին: Այս միջոցն օգտագործվում է նաեւ արեւայրուքի դեմ:
Հավասար արեւահարության համար եւս մեկ արդյունավետ միջոց է կիտրոնի հյութի եւ ձեթի խառնուրդը: Բաղադրիչները խառնում ենք 1:1 հարաբերակցությամբ, արեւահարությունից առաջ քսում մաշկին:
Որպեսզի արեւահարությունը հավասար լինի, արեւային լոգանք ընդունելուց առաջ հարկավոր է կես բաժակ թարմ քամած ստեպղինի հյութ խմել կամ լոլիկ ուտել: Ստեպղինի հյութին կարելի է մի քիչ սերուցք ավելացնել»:
style.news.am
Комментариев нет:
Отправить комментарий